«Առավոտ» օրաթերթի անդրադարձը Էրեբունի-Երևան տոնին և Գ. Հասրաթյանին

Mar 13

Քաղաքի տոնի իրական հիմնադիրը. Վերաբացահայտում
Հոկտեմբեր 20,2018
Հայաստանի վաստակավոր ճարտարապետն իր տան աշխատասենյակում բացում է խնամքով պահվող գրքերից մեկն ու
առաջարկում կարդալ Գրիգոր Հասրաթյանին վերաբերող տողերը. «Մեր ժամանակներում շատերը ձգտում են զբաղեցնել
ուրիշի պատվանդանը: Գրիգոր Հասրաթյանը կանգնած է ի՛ր պատվանդանի վրա, որին նա հասել է իր ապրած կյանքով,
որպես իր երկրի համար արարող ու սրտացավ քաղաքացի»…
– Իսկապե՞ս այդպես է,-հարցնում ենք քաղաքապետի հետ աշխատած Գուրգեն Մուշեղյանին:
– Իսկապես,-պատասխանելիս ճարտարապետի ձայնը խեղդվում է: Փորձեց պատասխանել կարճ, որպեսզի զսպի
արցունքները: Չստացվեց…
– Հիմա հասկացա՞քինչու ե՛ս չկարդացի այդ տողերը: Չեմ կարող… Ճարտարապետը կարոտել է իր ընկերոջը, որի հետ, չնայած տարիքային տարբերությանը, շփվում էին հավասարը հավասարի պես: Պատմում է, որ գիշերները ազատ ժամերին, զբոսնում էին, տեսնումորտեղ ինչ խնդիր կա, ու առավոտյան առաջարկում լուծումներ: – Ես տասը քաղաքապետի հետ եմ աշխատել: Համարում եմ, որ առաջին քաղաքապետը Հասրաթյանն է: Իր աշխատած 13 տարում Երևանը դարձավ մայրաքաղաք: Վերադառնալով գրքում գրված տողերին, ճարտարապետը հիշեց 1968-ը, Էրեբունի-Երևան 2750-ը:  Քչերը գիտեն, որ առաջին տոնակատարությունը կապված է Գրիգոր Հասրաթյանի անվան հետ: – Տոնական միջոցառումների գլխավոր պատասխանատուն Գրիգոր Հասրաթյանն էր,-եղբոր մասին խոսելիս Մուրադ
Հասրաթյանը բացահայտում է դրվագներ, որոնց մասին չի խոսվել գրեթե կես դար, և որոնց մասին համեստորեն լռում էր
«քաղաքի լեգենդ» անունը ստացած քաղաքապետը: Հարցազրույցներից մեկում Գրիգոր Հասրաթյանը նշել էր, որ գաղափարը
իր քեռունն էրհայտնի լեզվագետ, պատմագետ Մորուս Հասրաթյանինը: «Նա հուշեց, որ լրանում է 2750-ամյակը: Պետք է նշել»: Մորուս Հասրաթյանը Մուրադ Հասրաթյանի հայրն է: Թամանյանի որդու Գևորգ Թամանյանի հետ աշխատած
ճարտարապետը հիշում էինչ փուլերով անցան, որ Մոսկվային ապացուցեն Երևանն իրոք 2750 տարեկան է, հնագույնը Խորհրդային Միությունում: Եվ եթե Մոսկվան նշեց իր 800-ամյակը, Թբիլիսին1500, ինչո՞ւ մենք չնշենք 2750-ը:
Վրացիները նախանձից դիմեցին Մոսկվա, թեհնարած հոբելյան է, թե Արգիշտիի արձանագրությունների վրա ոչ մի
թվական չկա: Նախանձում էին, որ Երևանը 2750 տարեկան է, մինչդեռ հենց Թիֆլիսի 1500-ամյակն էր օդից վերցրած
թիվ: 1500 տարի առաջ իրենց մայրաքաղաքը ոչ թե Թիֆլիսն էր, այլՄցխեթը: Ամեն դեպքում, Մոսկվան, ճշտելու համար, ուղարկեց մասնագետի Ուրարտուի պատմության գիտակ Բորիս Պիոտրովսկուն: Նա էլ պատասխանեց, որ գտնված
արձանագրություններում տարեթիվ նշված չէ, բայց Վանի արձանագրությունների միջոցով հնարավոր է հաշվարկել
սեպագիրը կազմելու տարիքը, ինչից էլ հաստատվում է, որ, այո, Երևանը 1968-ին 2750 տարեկան էր»:
Քաղաքապետ Հասրաթյանը նպատակ էր դրել քաղաքը դարձնել մայրաքաղաք, շեշտելով, որ մայրաքաղաք կառուցելն ու
ղեկավարելը ակադեմիա է: Եվ նրա կառուցած ու ղեկավարած Երևանն իր առաջին տոնին ներկայացավ այն մթնոլորտով ու
կերպարով, ինչին քաղաքապետը ձգտում էր պաշտոնավարման ընթացքում:  Եվ ինչի մասին խոսում էր բաց ճակատով:
Հնագույն մայրաքաղաքը ներկայացավ մի քանի տասնյակ նորագույն կառույցներով, վերակառուցված Էրեբունի ամրոցով,
լճերով ու ջրավազաններով: Գրիգոր Հասրաթյանի դուստրըԱնահիտը, հիշում է այն օրը, երբ Կարապի լիճը ստեղծելուց հետո, հայրը բերեց առաջին կարապները սև ու սպիտակ: Եվ ինչպես սևին վիրավորեցին որոշ մարդիկ, և հոր
պատասխանը. «Ոչինչ, մարդիկ կսովորեն գեղեցիկին, կսովորեն պահպանել դա ու իրենք էլ կմասնակցեն դրա ստեղծմանը:
Այդ օրն էլ կգա»: