Արմենիա հեռուստաընկերության ռեպորտաժը Էրեբունի-Երևան տոնի առիթով

Mar 13

Իրական պատմություն. Էրեբունի-Երևանի 2750-ամյակի հանդիսությունը քաղաքական տոն էր
Հոկտեմբերի 21, 2018

Երևանի 14 տարվա օրհներգն առաջին անգամ հնչեց այդ օրը50 տարի առաջ, Հաղթանակի զբոսայգում, 2750-հոգանոց երգչախմբի կատարմամբ: 1968-ին ամեն ինչն էր պտտվում 2750-ի շուրջ, երբ առաջին անգամ տոնեցինք Էրեբունի- Երևանը: Ազգովի: Էրեբունի Երևան ասում ենք՝ Գրիգոր Հասրաթյա՛ն հասկանում: Եղբոր Երևանի 13 տարվա քաղաքապետ Գրիգոր
Հասրաթյանի մասին խոսելիս, Մուրադ Հասրաթյանը բացահայտում է դրվագներ, որոնց մասին գիտեն քչերը, որոնց մասին չի
խոսվել գրեթե կես դար, և որոնց մասին համեստորեն լռել է քաղաքի լեգենդ անունը ստացած քաղաքապետը: Օրինակ՝ այս
եզակի պատմական հարցազրույցում:
Հարց – Շատերը չգիտեն, որ քաղաքի 2750-ամյակի տոնակատարությունը կապված է Ձեզ հետ, Ձեր անվան հետ: 
Գրիգոր Հասրաթյան – Թողնում եմ դա մի կողմ: 
Հարց – Գաղափարը ձերն էր: 
Գրիգոր Հասրաթյան – Թողնում եմ մի կողմ: Գաղափարը գալիս է լեզվագետ, պատմագետ Մորուս Հասրաթյանից:
Նա հուշեց, որ լրանում է 2750-ամյակը, պետք է նշել:
Հայտնի պատմաբան Մորուս Հասրաթյանը Մուրադ Հասրաթյանի հայրն է: Թամանյանի որդուԳևորգ Թամանյանի հետ աշխատած ճարտարապետը հիշում է բոլոր մանրամասները ինչ փուլերով անցան, որ ապացուցենԵրևանը 2750 տարեկան է հնագույնը Սովետական միությունում: Եվ եթե Մոսկվան նշում էր 800-ամյակը, Թբիլիսին1500, ինչու մենք չնշենք 2750-ը: – Վրացիները նախանձից դիմեցին Մոսկվա, որ դա հնարովի հոբելյան է, որ Արգիշտիի արձանագրությունների վրա ոչ մի թվական չկա: Մոսկվան, ճշտելու համար, ուղարկեց մասնագետ Բորիս Պիոտրովսկուն: Նա Ուրարտուի գծով մասնագետ էր և պատասխանել է, որ, այո՛, …2750 տարեկան է, – հիշում էր Մորուս Հասրաթյանը: Քաղաքապետ Հասրաթյանը նպատակ էր դրել քաղաքը դարձնել մայրաքաղաք, շեշտելով մայրաքաղաք կառուցելն
ու ղեկավարելը ակադեմիա է: Եվ նրա ղեկավարած Երևանն իր առաջին տոնին ներկայացավ այն մթնոլորտով ու կերպարով,
ինչին նա ձգտում էր պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Եվ ինչի մասին խոսում էր բաց ճակատով:
– Քաղաքը պետք է իր մթնոլորտով, կենցաղով, բարոյական կերպարով այնպիսին լինի, որ մարդն իրեն ոգևորված
զգա և բարձր տրամադրությամբ, ինչը հսկայական նշանակություն կունենա բոլոր բնագավառներում: Եվ մարդը որքան էլ որ
հատուցի իր պարտքը երախտագիտական, մինչև վերջ էլ պարտքի տակ մնա, – նշում էր Գրիգոր Հասրաթյանը:
Երևան-2750-ըհամազգային տոնախմբությամբ, հավերժացվեց վավերագրական ֆիլմերում: Հնագույն մայրաքաղաքը ներկայացավ մի քանի տասնյակ նորագույն կառույցներով, նոր թանգարաններով, վերակառուցված Էրեբունի ամրոցով, լճերով ու ջարավազաններով: Քաղաքապետը խնդիր էր դրել փոխել մայրաքաղաքի կլիման: Քչերին է հայտնի նաև, որ հենց քաղաքապետ Հասրաթյանի գաղափարն էր շատրվանները դարձնել երգող: Եվ կարողացավ խորհրդային
վերնախավին համոզել ու կառուցել նաև 2750 շատրվաններով պուրակընույնիսկ դիմադրությունների պայմաններում:   -Այն ժամանակ շատ բարդ էր, բայց գտան մասնագետ, արեցին: Սովետ Միությունում տարածվեց Երգող
շատրվաններով Երևան, – հիշում է Մուրադ Հասրաթյան: 
 -Կային նախանձողներ: Որոշ մարդիկ Պետկոմ նամակ գրեցին, որ շատրվանների ջուրը կներծծվի «Արմենիա»
հյուրանոցի նկուղները, հնարավոր է փլուզումներ լինեն, – նկատում է Գուրգեն Մուշեղյանը:
68-ի հոկտեմբերին` տոնակատարությունից առաջ, Հասրաթյանի աշխատասենյակի դուռը չէր փակվում:
Քաղաքապետը անընդհատ նոր գաղափարներ ու մտահղացումներ էր լսում քաղաքացիներից: Ամբողջ քաղաքն ու նույնիսկ
Հայաստանն էր մասնակցում կարևոր տոնի կազմակերպմանը: