13.03.2019

Արմենիա հեռուստաընկերության ռեպորտաժը Գրիգոր Հասրաթյանի 100-ամյակի առիթով

Մայրաքաղաքի դիմագծում պահպանվել է Գրիգոր Հասրաթյանի ձեռագիրը
Դեկտեմբերի 17, 2018

Գրիգոր Հասրաթյանի կրտսեր դուստրը 43 տարի առաջ հոր ասածն ինչքան հիշի, այդքան կհուզվի: Երևանը մայրաքաղաք
դարձրած քաղաքապետի հրաժարականի օրն էր: Քաղաքապետն առանձնացավ իր ամենակրտսեր զավակի հետ ու արտաբերեց
մեկ նախադասություն.
Հասրաթյանի երեխաներն այդ օրը զգացին, որ իրենց հայրը քաղաքապետ է: Նրա Պաշտոնավարման 13 տարիների
ընթացքում ներկայանում էին որպես ճարտարապետի, ոչ թե քաղաքապետի զավակներ: Այդպես էին կամեցել ծնողները:
Գրիգոր Հասրաթյանի ընտանիքի անդամները առիթից առիթ են պատմում հոր արած գործերի մասին: Ոչ թե քաղաքի, այլ
քաղաքների լեգենդի պատմությունները սկսում են Գյումրիից60-ականների սկզբի Լենինականից: Վաստակավոր ճարտարապետի աշխատասենյակում պատմական փաստաթղթերի մի ամբողջ պատ է: Գուրգեն Մուշեղյանը տող առ տող կարդում է հատկապես մեկը. 62 թվական, Լենինականի քաղխորհրդի նախագահ Հասրաթյանի ստորագրությամբ պատվոգիրը տրոլեյբուսի գիծ անցկացնելու համար է: Այդ ժամանակ 27 տարեկան Գուրգեն Մուշեղյանի վրա էր կանգ առել ընտրությունը որպես  Լենինականի գլխավոր
ճարտարապետի: Դրանից 60 տարի անց բառացի հիշում է, ինչպես իրեն բնութագրեցինՀասրաթյանին ներկայացնելիս: Դրանով ընդգծում է, որ Հասրաթյանի մոտ մասնագիտականն առանց մարդկային որակների չէր անցնում: ԻՐ ղեկավար ընկերոջ մասին խոսելիս Գուրգեն Մուշեղյանը հուզվում է:
Այն, ինչ Լենինականում արվեց երկու տարուց էլ քիչ ժամկետում, անվանում են վերակառուցում, վերածնունդ: Խորհրդային
Միությունում Հայաստանի երկրորդ քաղաքն էին որպես օրինակ բերումիր առաջին հետիոտն փողոցով:  Լենինականի հյուրանոցում ապրող Գրիգոր Հասրաթյանն անում էր ամեն ինչ, որ քաղաքացին շփվի իր քաղաքի հետ: Միայն քաղաքապետին մոտ մարդիկ գիտեն ինչպես էր ստացվել, որ Լենինականի վերջին ու տարիքով ֆայտոնչին նորից
դուրս եկավ աշխատանքի, բայց այս անգամ հատուկ առաքելությամբմարդկանց տեղափոխել անվճար: Մեկ տարի ութ ամիս անց իրենց քաղաքապետին Երևան էր ճանապարհում ամբողջ Լենինականը: Պատմական ֆայտոնով: Ստեղծելով նոր թաղամասեր, փողոցներ և բարեկարգելով եղածը, Հասրաթյանը բացում էր ջրավազանը ջրավազանի հետևից: Ծով չունենք, բայց ջուրը քաղաք բերել կարող ենք,-ասում էր ու գծում քաղաքը տապից փրկելու նախագծեր: Դրանում 100 ջրային տարածք էր նշել: Երևանում ինչքան լիճ, ջրավազան ու շատրվան կա նրա ձեռքի գործն է: Օրինակ, Կարապի լիճը:
Պատմում են, որ Հասրաթյանը քունը կորցրել էր, երբ տեսել էր Ֆրանսիայի գունաձայնային շատրվանները: Սկսել էր
փնտրել դա կառուցած մասնագետներին, բանակցել նույնը Երևանում կառուցելու  համար:
Տարիներ անց քաղաքապետի դստերը մոտեցել է մի գիտնական ու պատմել իր զրույցը Գրիգոր Հասրաթյանի հետ:
Քաղաքապետը հրավիրել էր նրան ու հակաճառություն չհանդուրժող տոնայնությամբ հանձնարարել. Ֆրանսիան կարող է
ունենալ երգող շատրվան, մենքո՞չ: Ու Հայաստանը դարձավ երգող շատրվաններ ունեցող առաջին խորհրդային երկիրը: ՀԱսրաթյանական կարևոր մեկ այլ մեծ
նախագիծ կիսատ մնաց. Երևանյան Վենետիկը` մեծ ջրավազանով, աղունիկներով: