10.06.2019

Դրամաշնորհի տրամադրման ժամկետները և վճարման կարգը

Արվեստագետների հետ հիմնադրամի աշխատակիցների հանդիպումների ժամանակ առաջարկվել է Վիզուալ արվեստի ոլորտում արվեստի գործերի ստեղծման դրամաշնորհի մրցույթի հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը երկարացնել, քանի որ շատ արվեստագետներ ուշ են տեղեկացել մրցույթի մասին:
Հաշվի առնելով այդ առաջարկները, հիմնադրամի խորհուրդը որոշել է դրամաշնորհի մրցույթի հայտադիմումների ընդունման ժամկետը երկարացնել մինչև 2019թ. հուլիսի 15-ը: