15.04.2020

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի նոր մրցույթ

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի երկրորդ մրցույթը ` վիզուալ արվեստի ոլորտում գործեր ստեղծելու համար:

Ծրագրի նպատակն է .

  1. Աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը,
  2. Խթանել արվեստագետների ստեղծագործական ներուժը,
  3. Նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը:

Թեման- Առերեսում

Մարդիկ չեն սիրում առերեսվել իրականության հետ, որովհետև այն հաճախ լինում է խնդրաշատ, անարդար, ցավոտ, անգամ հակասական։ Առավել չեն սիրում առերեսվել սեփական ես- ի հետ։

Նիցշեն ասում է. «Ոչ մի արվեստագետ չի հանդուրժում իրականությունը»։ Իրականության անհանդուրժողականությունը արվեստագետին մղում է իրականությունից փախուստի և զուգահեռ իրականության ստեղծման, կամ` իրականության մանրակրկիտ վերլուծման ու ժամանակակից մարդու ամենասուր և խորքային հոգևոր, բարոյական ու սոցիալական խնդիրների հետ առերեսման։ Իսկ դուք պատրա՞ստ եք առերեսվել իրականության հետ

Մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով: