25.09.2019

Պատերազմի ապոթեոզ, Գոհար Սմոյան, Սարգիս Հովհաննիսյան

Նախագծի կոնցեպտ

Մեր նախագծի մոտիվացիան մի երիտասարդ զինվորի մտորումներն էին, որ մասնակցել էր ապրիլյան պատերազմին և ողջ-առողջ վերադարձել`հավուր պատշաճի իրականացնելով իր պարտքն առ  հայրենիք:

Դատարկեցեք ձեր փամփուշտները դաշտերի մեջ… բայց ոչ մարտի: Գտնել զենքի պոեզիան`փամփուշտների ռիթմից օտարված. կարմիր արյան «հնչյունները» 1 րոպեում 40 կրակոց չէ այլևս, արյան և խեղված մաշկի փոխարեն՝ նրա կատարյալ տրանսֆորմացիան  ամենադժգույն երաժշտությունն է. արձակեք ձեզ … կրակոցներ …

Ապրիլյան պատերազմի մասնակից զիվոր

«Պատերազմի ապոթեոզ» արվեստային  նախագիծը կարեւոր ազդակ է հասարակության համար, որտեղ քննարկվում են բազմաթիվ գլոբալ հարցեր: Այն հնարավորություն է տալիս դուրս գալ անտարբերությունից, բարոյական կամ հուզական անզգայացումից, որը բնորոշ է ժամանակակից հասարակությանը: Նույնիսկ եթե այդ զգացմունքները զայրույթ եւ անզորություն են, նախագիծը օգնում է բացահայտել կոլեկտիվ անգիտակից վիճակում: «Պատերազմի ապոթեոզ» նախագծը իրենից ներկայացնում է արվեստային օբյեկտ, որի ներիմաստն ավելի կամրապնդվի ընթացքում՝ մարդկանց ինտերակտիվ մասնակցությամբ: Օբյեկտը շախմատի խաղադաշտն է, որի վրա շախմատի խաղաքարերի փոխարեն դասավորված են չարձակած պարկուճներ: Արվեստի դաշտում վաղուց են փորձեր արվում՝ կրակած փամփուշտները վերածելով ծաղիկների և կամ զարդերի՝ «մեղմել» պատերազմական իրավիճակը, բայց, այնուամենայնիվ, ավելի կարևոր է դեռևս մեկնարկի սպասող ռազմամթերքի գործունեությունը կանխելը: Նախագծի ընթացքում մարդիկ կմոտենան և կփորձեն «խաղալ» շախմատ, որտեղ սև և սպիտակ խաղաքարերի  փոխարեն միևնույն փամպուշտներն են. մարդկանց կտրվի ընտրության հնարավորություն` մտնել խաղի մեջ, կամ`ոչ: Խաղացողների համար խրթին իրավիճակ կստեղծվի, քանի որ խաղաքարերը նույնն են, և դժվար է տարբերել միմյանցից՝ այսինքն «իմ ու քո» չկա այս դեպքում: Ամեն դեպքում խաղի «հաղթողը» պարտված է: Նախագիծը շրջելու է Հայաստանի երեք քաղաքներով`Գյումրի, Երևան և Շուշի, և երեք քաղաքի բնակիչներն էլ ինտերակտիվ մասնակցություն կունենան այդ խաղին: Նախագծի ավարտին՝ շախմատի խաղադաշտը, որի վրա արդեն ամրացված կլինեն պարկուճները`կվերածվի քանդակ-օբյեկտի, որը  կնվիրվի  Արցախին`ի ցույց աշխարհի, որ խաղաղության կոչը, ուղերձը սկսվում է հենց այդտեղից:

Գոհար Սմոյանը ծնվել 1978թ-ի հունվարի 26-ին՝ Գյումրիում։ 1995-2000թթ. սովորել և ավարտել է Գյումրի  քաղաքի Մ. Նալբանդյանի անվան  մանկավարժական ինստիտուտի կենսա-քիմիա բաժինը, 2000-2006թթ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գծանկարչության /գրաֆիկայի/ բաժինը։ 2008թ-ից սկսած աշխատում է ԵԳՊԱ-ի /այժմ՝ ՀԳՊԱ/ Գյումրու մասնաճյուղում՝ դասախոս։ Որպես արվեստագետ աշխատում է տարբեր արտահայտչամիջոցներով՝ տեսողական արվեստի, երաժշտության, վիդեո և այլ մեդիաներով ժամանակակից արվեստի դաշտում։

Մասնակցել է խմբակային և անհատական ցուցահանդեսների, արվեստի փառատոների, արվեստագետների փոխանակման ծրագրերի՝ Հայաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Ավստրիայում, Հոլանդիայում, Գերմանիայում։ Համադրել է մի շարք նախագծեր՝ սոցիալ-կրթական, տնտեսական-քաղաքական ուղղվածությամբ՝ Սպիդին նվիրված 22-րդ միջազգային գիտաժողով՝ արվեստ-առողջություն համատեքստի շրջանակներում, Ամստերդամ, Հոլանդիա՝ 2018թ., Համակարգողների, համադրողների ֆորում՝ ուրբանիստական  ոլորտի շրջանակներում, Գերմանիա, Բեռլին՝ 2017թ., Հայաստանի «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալե /համդրող՝ Ադելինա վոն Ֆուրստենբերգ/՝ 2017թ., Խմբակային ցուցահանդես, Մեց, Ֆրանսիա /9 պատկերասրահ, 2016թ.՝ «Այպես, ինչպես ուզում է» խորագրով  անհատական ցուցահնդես, Բեռլին հիվանդանոցին կից 25 Գալերի, Գյումրի, Հայաստան՝ 2016թ., «Ալեքսանդրապոլ-Լենինական-Գյումրի» Մոսկվայի՝ Հայսատանի ազգային մշակութային պատկերասրահ, Ռուսաստանի Դաշնություն՝ 2016թ., Սփյուռքահայ նկարիչների ցուցահանդես, Դիարբեքիր, Թուրքիա՝ 2016թ., Բենետտոնի շրջանակում խմբակային ցուցահանդես /Վենետիկ՝ 2015թ., ՆՓԱԿ-ի ամենամյա ալտերնատիվ արվեստի փառատոն, Երեւան, Հայաստան՝ 2014թ.։

Սարգիս Հովհաննիսյան – նկարիչ, համադրող

Սարգիս Հովհաննիսյանը ծնվել է 1983թ-ի հոկտեմբերի 28-ին՝ Գյումրիում, այժմ ապրում և ստեղծագործում է Երևանում։

2000-2006 թթ. սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գրաֆիկայի բաժինը։

2013- 2019թթ. աշխատել է ԵԳՊԱ-ի /այժմ՝ ՀԳՊԱ/ Գյումրու մասնաճյուղում՝ որպես դասախոս։ 2019թ-ից աշխատում է Երևանում՝ Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում՝ որպես փոխտնօրեն։

Սարգիս Հովհաննիսյանը ստեղծագործում է տարբեր արտահայտչամիջոցներով՝ վիդիո-արտ, գրաֆիկա, ինստալյացիա և այլ արվեստային ձևաչափերով։

Մասնակցել է տարբեր ցուցահանդեսների՝ խմբակային, անհատական, արվեստի փառատոների, արվեստագետների փոխանակման ծրագրերի, միջազգային բիենալեների Հայաստանում, Հունգարիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Լատվիայում, Վրաստանում։  Իրականացրել է նաև բազմաթիվ համադրողական նախագծեր։

2019թ.՝ «Ստվերներից դուրս» Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն, Երևան, Հայաստան    2019 թ.՝  8-րդ Գրաֆիկայի միջազգային ռեզիդենցիա, Մարկ Ռոտկոյի արվեստի կենտրոն, Դաուգավպլիս, Լատվիա, 2018 թ.՝ «Անհնարին ընտրության հնարավորություն» – Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան, Հայաստան, 2017թ.` Անտիկոռուպցիա – միջազգային պաստառ, ՀԲԸՄ, Երևան, Հայաստան, 2016թ.՝ CIVIC LAB MEDIA – OSTRALLE016 Դրեզդեն, Գերմանիա, 2016 թ.՝ «5-րդ հարկ»- Բոթեգա պատկերասրահ, Մեց, Ֆրանսիա 2015թ.՝ Կուլտուր-Կոնտակտ միջազգային արվեստի ռեզիդենցիա, Վիեննա, Ավստրիա, 2015թ.՝ «Դոմիկ-քաղաք» Էմիլի Արեգակ կենտրոն, Գյումրի, Հայաստան, 2015թ.` Biennale Di Venezia – Վենետիկ, Իտալիա,  2008–2012թթ. Գյումրու միջազգային բիենալե, Հայաստան: