«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի առաջին դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերը հայտնի են

Sep 25

Ժյուրին հետևյալ կազմով.
Կարապետյան Վարդան ՝ Հայաստանի Ստանդարտ ժամանակակից արվեստի տրիենալեի նախագահ, Վենետիկ
Կրուգեր Անդերս ՝ Ժամանակակից արվեստի Kohta սրահի տնօրեն, Հելսինկի
Ստեփանյան Սոնա ՝արվեստի անկախ համադրող, Մոսկվա
Մրցույթի հաղթող են ճանաչել ՝
Անուշ Ղուկասյանի IMPRINTS,
Գոհար Սմոյանի ու Սարգիս Հովհաննիսյանի «Պատերազմի ապոթեոզ» և
Գրիգոր Մուրադյանի «Լուսինը-ընկած երկնքից» նախագծերը։

Ժյուրին հաղթող նախագծերն ընտրել է 26 հայտադիմումներից՝ ստացված Երևանից, Գյումրիից և մարզերից։
Շնորհավորում ենք հաղթող նախագծերի հեղինակներին, իսկ մասնակից արվեստագետներին հայտնում ենք մեր շնորհակալությունը և հորդորում` մասնակցել հիմնադրամի հաջորդ մրցույթներին։


 

 

Լուսինը, ընկած երկնքից , Գրիգոր Մուրադյան
Նախագծի կոնցեպտին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

IMPRINTS,  Անուշ Ղուկասյան
Նախագծի կոնցեպտին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 

Պատերազմի ապոթեոզ, Գոհար Սմոյան, Սարգիս Հովհաննիսյան
Նախագծի կոնցեպտին կարող եք ծանոթանալ այստեղ:

 


 

Ժյուրիների եզրակացություն

 

Ժյուրին ընտրությունը կատարելիս նախապատվությունը տվել է այն նախագծերին, որոնք առավելագույնս  բացահայտում են հիմնադրամի կողմից առաջարկված  թեման, և առաջարկում են  համարձակ  փորձարարական լուծումներ, որոնց իրականացումը կնպաստի այդ արվեստագետների մասնագիտական առաջընթացին, ինչպես նաև կխթանի ժամանանակակից արվեստի զարգացումը Հայաստանի տարբեր մարզերում։

 

Վարդան Կարապետյան, Վենետիկ

Թանգարանագետ համադրող, բազմաթիվ ցուցահանդեսների հեղինակ, 2015 թ-ի Վենետիկի բիենալեի Ոսկե առյուծ շահած Հայաստանի տաղավարի հանձնակատար, Հայաստանի Ստանդարտ ժամանակակից արվեստի տրիենալեի նախագահ:

 

Կրուգեր Անդերս , Հելսինկի

Գրող, արվեստի համադրող, Kohta արվեստի սրահի տնօրեն:Լոնդոնում հրատարակվող  Afterall արվեստի ամսագրի համախմբագիր:

 

Ստեփանյան Սոնա, Մոսկվա

Արվեստի անկախ համադրող, «Եռանկյունի» համադրողական արվեստանոցի համահիմնադիր: