Դրամաշնորհներ

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ՝ վիզուալ արվեստի ոլորտում ստեղծագործությունների ստեղծման համար:

Ծրագրի նպատակն է `

  • Աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը:
  • Խթանել արվեստագետների ստեղծագործական ներուժը:
  • Նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի զարգացմանը:

Թեման – Ճգնաժամ /Crisis

Ճգնաժամ հասկացությունը գալիս է հին հունարեն ՝ κρίσις – կրիզիս բառից, որը թարգմանաբար նշանակում է` որոշում, շրջադարձային կետ:
Նոր հազարամյակում մարդկությունը անընդհատ գտնվում է քաղաքական, տնտեսական, բնապահպանական, հոգեբանական, ստեղծագործական ճգնաժամերի և դրանց հաղթահարման փակ շրջանի մեջ:

ճգնաժամային պայմաններում արվեստագետի գոյատևումը, նրա ստեղծագործականությունը, մեծապես կախված է այն հանգամանքից, թե կարողանո՞ւմ է նա վստահել իր ուժերին՝ իր ներքին հնարավորություններին, և ճգնաժամը դիտարկել՝ որպես շրջադարձային կետ:

Առաջարկվող ֆինանսական օգնության առավելագույն չափը կազմում է 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ :