Մեր մասին

Կազմակերպության մասին
Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը ստեղծվել է՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի:
Հիմնադրամի նպատակն է՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ Արցախում և սփյուռքում, արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու հետագա զարգացումը, մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:
Հիմնադրամն ունենալու է երկու հիմնական ուղղություն.
Պատմություն և քաղաքագիտություն.
«Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով:
Մշակույթ և գեղարվեստ
«Հասրաթյան» բաժինը պայմաններ կստեղծի արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար: