«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամն» ամփոփել է պատմագիտական հետազոտությունների իրականացման 2-րդ ծրագրի հայտերի ընդունման փուլը։ Ընդհանուր հաշվով ստացվել է 40-ից ավելի հայտ: Հիմնադրամի հայտարարած մրցույթին դիմել են ինչպես անվանի գիտնականներ, այնպես էլ երիտասարդ մասնագետներ։
Նախատեսվում է ընտրել 3-5 հետազոտական աշխատանք։ Մրցութային հանձնաժողովը հաղթողների անունները կհրապարակի 2021 թվականի մարտի 29-ին։ Դրամաշնորհի չափը՝ 2.5-5 մլն դրամ:
Մասնակիցները, որոնք կստանան դրամաշնորհ, պետք է 2021 թվականի հուլիսի 15-ին և դեկտեմբերի 30-ին ներկայացնեն հետազոտության իրականացման առաջընթացի մասին երկու զեկույց (մինչև 2,000 բառ): Հետազոտության վերջնական աշխատանքները (մինչև 50,000 բառ) պետք է ներկայացվեն մինչև 2022 թվականի մարտի 31-ը:
«Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» հետազոտությունների իրականացման ծրագրում ժյուրին ընտրում է գիտական լավագույն հետազոտությունների առաջարկներն ու հաղթողներին տրամադրում դրամաշնորհ։ Մեկ տարվա ընթացքում կատարած հետազոտական բացառիկ աշխատանքները տպագրվում են եւ դառնում հասանելի հանրությանը։
«Մինասյան» կենտրոնի հայտարարած «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» հետազոտությունների իրականացման ծրագիրը հայտարարվում է արդեն երկրորդ անգամ։ Մրցույթի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք կվերաիմաստավորեն 20-րդ դարի հայոց պատմությունը։ Պատմաբաններից, սոցիոլոգներից, հնագետներից կազմված թիմերն ու անհատ գիտնականներն ուսումնասիրել են մինչև այս չբարձրաձայնված, քիչ ուսումնասիրված թեմաներ