08.03.2021

Պատրաստ է «Ճգնաժամ / Crisis» դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված «Պատերազմի ապոթեոզ» գործը (տեսանյութ)

Վասիլի Վերեշչագինի «Պատերազմի ապոթեոզ» կտավն է: Նրա ամենահայտնի ստեղծագործությունը պատկերում է գանգերի բլուր, որի վրա ագռավներն են թևածում։ Նկարի բոլոր դետալները, նաև՝ գերակշռող դեղին երանգը խորհրդանշում են մահն ու դատարկությունը: Նկարի մտահղացումը կապված էր Լենկթեմուրի անվան հետ, որի զորքն իր հետևից թողնում էր գանգերի բլուր:

Վերեշչագինի հայտնի գործից 87 տարի անց հայ արվեստագետներ Սարգիս Հովհաննիսյանն ու Գոհար Սմոյանը ստեղծեցին «Պատերազմի ապոթեոզի» իրենց տարբերակը: Հայկական ապոթեոզում շախմատի տախտակ է՝ սև ու սպիտակի փոխարեն սև ու կարմիր, խաղաքարերն էլ փոխարինել են փամփուշտներով: Ցուցադրությունը կլինի ինտերակտիվ, այցելուները կարող են մոտենալ գործին, պարզելու համար, թե ո՞վ կանի առաջին քայլը՝ նկատում է Սարգիս Հովհաննիսյանը. «Անծանոթ մարդիկ խախալու են ու պետք է առաջին քայլն անել, արդյոք կարողանա՞ անել առաջին քայլը, կկարողանա՞ խաղաղությունը փոխարնել պատերազմով»։

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը 2018 -ին հայտարարել էր «Ճգնաժամ /Crisis» դրամաշնորհային մրցույթը: Գոհար Սմոյանն ու Սարգիս Հովհաննիսյանը հաղթեցին դրամաշնորհային մրցույթում։ Սա արվեստագետների առաջին համատեղ աշխատանքը չէ՝ միասին են սովորել ու ավարտել Գեղարվեստի ակադեմիան, հաճախ են Հայաստանում ու արտասահմանում հանդես գալիս ցուցադրություններով. «Այս դրամաշնորհային ծրագրի գաղափարն էր խթանել երիտասարդ արվեստագետներին, ինչը շատ կարևոր է մեր երկրում, ու հենց այս ճյուղի համար»։

Այս աշխատանքի գաղափարն առաջացել էր Քառօրյա պատերազմից հետո: Հեղինակներն իրենց ստեղծագործության միջոցով կոչ են անում կանխել ռազմամթերքի կիրառումը: «Պատերազմի ապոթեոզը» խաղաղության մասին է։