Այսօր հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչՊարույր Սևակի ծննդյան 97֊ամյակն է։ Մեծն գրողի կյանքից «Հասրաթյան֊Մինասյան» հիմնադրամն առանձնացրել է մի ուշագրավ դրվագ, որը կապված է մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակի հետ։
Երբ 1968թ. hոկտեմբերին Գրիգոր Հասրաթյանը որոշեց առաջին անգամ անցկացնել «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարություն, կազմվեց հոբելյանական հանդիսությունների մի ամբողջ ցանկ՝ միջոցառումները նախատեսված էին մեկ շաբաթվա համար։ Տոնական միջոցառումների գլխավոր պատասխանատուն Գրիգոր Հասրաթյանն էր, ու հենց նրանց տան խոհանոցում էլ հավաքվում էին ամենահայտնի արվեստագետներն ու քննարկում մայրաքաղաքի տոնի միջոցառումները։
Քաղաքապետի դուստրը՝ Անահիտ Հասրաթյանը, հիշում է՝ մի երեկո հենց իրենց տանը որոշվեց, որ մայրաքաղաքի հիմնը լինելու է Պարույր Սևակի բառերի հիմնան վրա գրված «Էրեբունի֊Երևանը».
«Երեկոյան մեր խոհանոցը դառնում էր քննարկումների վայր։ Պարույր Սևակն արտասանում էր, Էդգար Հովհաննիսյանը՝ նվագում։ Ու հանկարծ հայրս վեր կացավ ու իր զրնգուն ձայնով ասաց՝ սա է լինելու Էրեբունի֊Երեւանի օրհներգը»։
Այդ տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը տեղի ունեցավ Հաղթանակի զբոսայգում, 2750-հոգանոց երգչախումբը կատարեց Պարույր Սևակի և Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի֊Երևան» երգը։