24.07.2019

Հայտերի ընդունումն ավարտված է

Սիրելի արվեստագետներ, Շնորհակալություն ենք հայտնում «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի դրամաշնորհային մրցույթին մասնակցելու համար։ Տեղեկացնում ենք, որ հայտերի ընդունումն ավարտված է և դրամաշնորհի պայմաններին համապատասխանող 26 հայտ ուղարկվել է ժյուրիի անդամներին։ Հաղթողի/հաղթողների անունները կհայտարարվեն սեպտեմբերին։ Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին: