Հասրաթյան կենտրոն

Հասրաթյան կենտրոնի հիմնական առաքելությունն է 1962-1975թթ Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ժառանգության ուսումնասիրելն ու պահպանելր: Նրա ղեկավարությամբ` 1960-70-ական թվականներին, Երևանն արագորեն վերափոխվել է ակտիվ մշակութային միջավայրի: 1972 թ. Հայաստանի մայրաքաղաքում հիմնադրվեց Խորհրդային միության առաջին և միակ Ժամանակակից արվեստի թանգարանը: Երևանը վերափոխվեց մոդեռնիստական նշանավոր շինությունների միջոցով: Ծաղկեցին արվեստները, գրականությունն ու կինոն և քաղաքը դարձավ գիտական կենտրոն: Այս ժամանակաշրջանի Երևանին բնորոշ էր նորարարությունների մշտական փնտրտուքը: Հասրաթյան հիմնադրամը խթանում է ժամանակակից արվեստի և ճարտարապետության բնագավառներում հետագա հետազոտությունները և նպատակ ունի Հայաստանն ու Երևանը կրկին դարձնելու աշխարհի նորարարությունների կենտրոն:

Ծրագրեր

Կենտրոնի նպատակն է՝ հասարակական և կրթամշակույթային գործունեություն ծավալելու միջոցով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մշակույթի, կրթության, գիտության, զարգացմանը, ներդաշնակ և քաղաքակիրթ հասարակության ձևավորմանը և ժողովրդավարության հիմնարար արժեքների տարածմանը: Այդ առաքելություններն են ամփոփված «Հասրաթյան» կենտրոնի «Ճգնաժամ», «Առերեսում» ծրագրերի հիմքում։ «Հայ արվեստագետներն արտերկրում» ծրագրի շրջանակում հիմնադրամը կազմակերպում է ցուցահանդեսներ։ Նախաձեռնության շնորհիվ հայ արվեստագետը կարողանում է իր աշխատնքներըով հանդես գալ աշխարհի ամենահայտնի ցուցասրահներում Այս ծրագրի շրջանակում։ 2020 թվականին Արշակ Սարգսյանն «Angels and Demons»խորագրով ցուցահանդեսը երեք ամսի շարունակ ներկայացրեց Իտալիայում։ «Հասրաթյան» կենտրոնի հաջորդ ծրագիրը Հասրաթյան մատենաշարն» է։ Մատենաշարի առաջին գիրքը Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան. Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» մենագրությունն է, հաջորդը՝ Վալենտին Պոդպոմոգովի մասին Վիգեն Գալստյանի հեղինակած մենագրության հետազոտական աշխատանքն է։

Կազմակերպության մասին

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը ստեղծվել է՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Հիմնադրամի նպատակն է՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ Արցախում և սփյուռքում, արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու հետագա զարգացումը, մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը: Հիմնադրամն ունենալու է երկու հիմնական ուղղություն.

Նորություններ

«Նորություններ» բաժնում կներկայացնենք «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Հասրաթյան» կենտրոնի ծրագրերի վերաբերյալ հոդվածներ, տեսանյութերը, լուսանկարներ։

Մեդիա

«Մեդիա» բաժնում կարող եք ծանոթանալ ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որոնք վերաբերում են «Հասրաթյան» կենտրոնի ծրագրերին։

Դրամաշնորհներ

«Հասրաթյան» կենտրոնն իրականացնում է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ՝ վիզուալ արվեստի ոլորտում ստեղծագործությունների ստեղծման համար: 2019 թվականի թեման «Ճգնաժամ /Crisis» էր։ 2020-ին դրամաշնորհային ծրագրի թեման «Առերեսումն» էր։ Ծրագրի նպատակն է աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, խթանել արվեստագետների ստեծագործական ներուժը և Հայաստանի ժամանակակից արվեստի դաշտի զարգացմանը։

Պատմություն և քաղաքագիտություն

«Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով:

Բաժանորդագրվել նորություններին

Հիմնադրամի վերաբերյալ նորություններին առաջինը տեղեկանալու համար առաջարկում ենք բաժանորդագրվել մեր կայքին։
Loading