27.08.2020

Ինչպես կազմակերպել հայրենադարձություն՝ ժամանակակից մոտեցումներ և պատմության դասեր

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի Մինասյան կենտրոնը 2019 թվականին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման դրամաշնորհային մրցույթ։ «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի հաղթողներից է հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Միհրան Գալստյանը։ Նա հետազոտում է ժամանակակից աշխարհում մեծ հայրենադարձություն կազմակերպելու հնարավորությունը։

Միհրան Գալստյանի խոսքով, արդեն ուսումնասիրություններ կատարվել է Լոս Անջելեսի հայկական համայքի տարբեր խմբերի հետ, աշխատության հեղինակը փորձել է հավաքել կարծիքներ հայրենադարձության վերաբերյալ, պարզելու համար դրա հնարավոր ուղիներն ու խոչընդոտները։ Անդրադարձ կլինի նաև 20-ր դարի հայրենադարձությանը։ Արդյոք հնարավոր է կազմակերպել մեծ հայրենադարձություն՝ հարցի պատասխանը Միհրան Գալստյանի աշխատության առանցքում է։

«Մեծ հայրենադարձություն կազմակերպելու հնարավորության մասին հարցին պատասխանելու համար մենք կատարել ենք երկրորդային փաստաթղթերի վերլուծություն և դուրս ենք բերել այն բացերը, որը առկա էր հայրեադնարձության հարցում և փորձել ենք խնդիրը վերլուծել տնտեսական, քաղաքական, անվտանգային, մշակութային դիսկուրսում»,- ասում է գիտնականը։

Ուսումնասիրվել են վերջին շրջանում հայրենադարձությանը վերաբերող մոտեցումները։ Ըստ Միհրան Գալստյանի, քննարկումը սկսվում և շարունակվում է քաղաքական հարթությունում։ Աշխարհում գոյություն ունեցող հայրենադարձության մոդելները ցույց են տալիս, որ այն կազմակերպելու համար որոշակի խնդիրներ պետք է լուծել։

«2000-ից սկած Չինաստանն իրականացնում է ճկուն մոբիլիության մոդելը։ Ըստ որի, ծագման երկիրը սփյուռքի համար ոչ թե վերջնակետ է, այլ սփյուռքը ծագման երկրի համար իրականցնում է ծրագրեր, որը հնարավորություն է տալիս պեության հզորացմանը և սփյուռքի կապն իրենց պետության հետ»,- նկատում է գիտնականը։

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի օժանդակությամբ հայրենադարձությանը նվիրված գիրքը ընթերցողների համար հասանելի կլինի 2021-ի մարտին։ Չնայած համավարակով պայմանավորված սահմափանակումներին, հետազոտության ժամանակացույցը չի փոխվել և նախատեսված ժամկետին աշխատանքը կներկայացվի լայն հանրությանը։