25.09.2019

IMPRINTS, Անուշ Ղուկասյան

Նախագծի կոնցեպտ

Մարդը սոցիալական էակ է։ Այդ իմաստով նրա համար կենսականորեն կարևոր հանգամանք է  խմբային ինքնականացումը, այսինքն որևէ հանրույթի, խմբավորման հետ իր նույնականացումը, նրա արժեքների, օրենքների, նպատակների ընդունումը և իրեն իբրև այդ հանրույթի մասնիկ ընկալելը։ Այս նույնականացման հանգամանքը, հատկապես գլոբալացվող աշխարհում հաճախ հանգեցնում է կոմֆորﬕզﬕ դրսևորուﬓերի, անհատի ստեղծագործ մտքի ճգնաժաﬕ,  ասել է թե` մարդու  աﬔնաարժեքավոր դրսևորման ճնշմանը։ Մասնավորապես հայ մարդու մոտ հաճախ արտահայտվում է ընդհուպ ﬕնչև խիստ դոգմատիկ մտածելակերպն ու գործելակերպը։ Իբրև օրինակ կարող է լինել այն, որ մարդը հաճախ ներկայանալիս կամ որևէ երևույթ քննարկելիս առաջ է բերում իր էթնիկ ծագումը, ազգային պատկանելիությունը, հայրենասիրության արժևորումը, դրանով իսկ հաճախ ազգային ինքնության գաղափարով ճնշելով  իր իսկ՝ իբրև անհատի ինքնության  կայացման պրոցեսը։  Այս աշխատանքը անդրադարձ է անհատի ինքնության կայացման ճգնաժաﬕն՝ առհասարակ և մասնավորապես ՀՀ-ում։ Իբրև վերը նշվածների տագնապալի արդյունք՝ ուղղակի կերպով ներկայացնում եմ ﬕ աշխատանք, կազմված 4 օբյեկտներից (1. Հելենիստական  դարաշրջանի կիսանդրի, 2. ԽՍՀՄ արտադրության 20լ. ապակյա տարա՝ լայն կիրառություն գտած ալկոհոլ պահելու համար, 3. սենյակային որևէ բույս, և 4. ճապոնական արտադրության ժամանակակից, սիլիկոնե խաղալիք):  Ակնհայտ կերպով իրար հետ ընդհանուր օրինաչափություն չունեցող այս իրերը ունեն ստեղծման տարբեր պայմաններ, ժամանակաշրջաններ, տեղանք և նյութականություն։ Նպատակ ունենալով զուգահեռներ տանել այս գործի և անհատի կայացման ընթացքի ճգնաժաﬕ ﬕջև, ես այս չորս տարբեր իրերը բերում եմ թանգարանային ﬕջավայր, զրկում եմ նրանց իրենց նախնական և բնորոշ նյութականությունից և չափսերից՝ վիզուալացնելով նույնականացումը և հղելով դեպի անհատի նույնականացմանը և նույնականացումը՝ որպես հարմարվողականության գործընթացի արդյունք դիտարկելը։ Արդյունքում իմ ուղղակի ﬕջամտությամբ ունենում եմ այս իրերը՝ հախճապակուց՝ ողորկ, ջնարակապատ, փայլուն մակերեսներով, որը ի սկզբանե  բնորոշ չէ այս իրերից և ոչ ﬔկին։ Իբրև նպատակի ընգծում՝ նրանց մակերեսը պատում եմ համաչափ, կրկնվող պուտերով՝ ավելի ճնշելու համար նրանց երբեﬓի արտաքին գունային և որակական հատկանիշները (առանձնահատկությունները)։

Անուշ Ղուկասյանը ծնվել է Երևանում` 1985 թվականին։ Կրթությունը ստացել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, այնուհետև Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի գրաֆիկայի բաժնում։ Աշխատում է տարբեր մեդիաներով՝ համակարգչային գրաֆիկա, հաստոցային գեղարվեստական տպագրություն, կերամիկա և այլն…

Ուսանելու տարիներից սկսած մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ «Power Nap» (Ժամանակակից Արվեստի Թանգարան, Երևան, 2018 Նելլի Գեվորգյանի հետ միասին իրականացրել է «111» անվանումը կրող նախագիծը, Դալան պատկերասրահ, Երևան, 2018, «Հայփ Փոփ Ափ» պատկերասրահ «12-12-12, Երևան, 2018: Հայփ Ռետրոսպեկտիվ» ցուցահանդեսին ներկայացրել է ” Peeping Tom” ինստալյացիան՝ արված խառը մեդիաներով` կավ, ջնարակ, լամպեր, թուղթ, մետաղական կաղապարներ, Հայաստան Հանրախանութ, Երևան, 2018։

«Կտոր-կտոր» նախագիծ՝ նվիրված Կոմիտասի 150 ամյա հոբելյանին, Կոմիտաս թանգարան-ինստիտուտ, Երևան, 2019։