26.02.2021

Միքայել Մինասյան. Քաղաքական լիդերի հոգեբանությունն ու քաղաքական մշակույթը

Միջազգայնագետ-պատմաբան Միքայել Մինասյանն «Քաղաքական լիդեր» իր գրքում անդրադարձել է լիդերի հոգեբանությանը՝ մեծ նշանակություն տալով հոգեբանական կայունությանն ու սթափությանը: Ըստ նրա, քաղաքական լիդերի քաղաքական-հոգևոր գործառությունը բնութագրող հատկանիշների շարքում ուրույն տեղ ունի նրա հոգեբանական էությունը, վերաբերմունքը մարդկանց, քաղաքական հարաբերությունների գործընթացներ բնութագրող երևույթների ու իրադարձությունների նկատմամբ: Միքայել Մինասյանի պատմաքաղաքագիտական-հրապարակախոսական մտորումներից մի հատված՝ հոդվածում:

Լիդերի հոգեբանականի բնութագրիչներից են նրա հոգեկան կայունությունը, սեփական որոշակիության մշտապես պահպանումը, երկխոսության, երկփեղկվածության բացակայությունը, հոգեկանի տարբեր տարրերի, դրանց փոխազդեցությունների, ներդաշնակությունւը, քաղաքական նախաձեռնություններում ռեալության զգացման, սթափ ռեալիզմի մշտական գոյությունը, ինքն իրեն հաղթահարումը՝ որպեսզի որպես այդպիսին չընդունի միայն իրենը, մղվի իրենը համեմատելու, համադրելու ռեալության այլ ընդունումների հետ: Առանց այս անփոխարինելի հոգեկան բնութագրիչների քաղաքական լիդերն անկարող է իրականացնել ողջամիտ, շրջահայաց, աստիճանական զարգացումներով ընթացող, չափավոր, ծայրահեղություններից զերծ քաղաքական ղեկավարում:

Լիդերի քաղաքական կողմնորոշումը միաժամանակ հոգեբանական էություն է, հոգեբանությունը թելադրում, խթանում է վարքագիծ: Դրա ձևավորման, զարգացման, դիրքորոշման, գործողության վերածվելու գործում որոշիչ է, օրինակ, քաղաքական արդարության, ազնվության, քաղաքական կոնկրետ հարաբերություններում և գործընթացներում ժողովրդավարության, ժողովրդին, քաղաքական կոնկրետ համակարգին գործնականում ծառայելու, նրա շահերն ու պահանջմունքները բավարարելու ուղղվածությունը:

Կուլտուրան չի կարող չուենալ քաղաքական բովանդակություն, քաղաքականությունն էլ չի կարող լինել առանց կուլտուրայի: Քաղաքական կուլտուրան ներառում է քաղաքական գիտակցությունը, մտածողությունը, ավանդույթները, ճանաչումը, գնահատումը, կողմնորոշումները, դիրքորոշումները: Համակարգի ընդհանրական քաղաքական կուլտուրան որոշվում է նրանով, որ լիդերներն ու նրա քաղաքական գործընկերները ընդունակ են դառնում միանման ընբռնելու, հասկանալո քաղաքական շահերը, նպատակներն ու դրանց իրացման սկբունքներն ու միջոցները, որի վրա հենվում է քաղաքական միասնությունը:

Լիդերության օբյեկտը մարդիկ են, ազգը, սոցիալ-քաղաքական համակարգը, խավը…Լիդերը սոցիալ-քաղաքական կոնկրետ միջավայրի արդյունք է: Լիդերի քաղաքական կուլտուրան պետք է համապատասխանի ժամանակի պահանջներին, որոշիչ դեր կատարի նրա հոգևոր-քաղաքական թության ձևավորման գործընթացքում և ծառայի լիդերական պարտականությունների կատարմանը:

Լիդերությունը դառնում է պահանջմունք, երբ քաղաքական հանգամանքներն ու նպատակները որոշակի նշանակություն են ստանում մարկանց սոցիալ-քաղաքական և քանակական որոշակիություն ունեցող համակարգի համար: