Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում տեղի ունեցավ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամինախաձեռնությամբ և Newmag հրատարակչության գործընկերությամբ հրատարակված Կարեն Բալյանի «Ֆենիքս Դարբինյան» գրքի շնորհանդեսը։Հաղորդավարները զրուցել են մենագրության հեղինակ Կարեն Բալյանի, Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանի եւԳրիգոր Հասրաթյանի օրոք փոխքաղաքապետ Արամ Արամյանի որդու՝ գործարար Արա Արամյանի հետ։
Գրքի հեղինակի Ճարտարապետության տեսաբան, մոդեռնիզմի պատմության մասնագետ, պրոֆեսոր Կարեն Բալյանը Ֆենիքս Դարբինյանի ոճն անվանում է ազատ ձևերի ճարտարապետություն. «Օղակաձևը, Աբովյանը: Հասրաթյանը հենց դա էր անում։ Քաղաքացիներին էր դաստիարակում»։
Ո՞ւմ են պատկանում 3D հիշեցնող խորհրդավոր ոճային ծածկագրերը, որ կարելի է հանդիպել Երևանի գրեթե ամբողջ կենտրոնում: Ո՞վ էր մայրաքաղաքը դեռ 1960-ականներին կառուցել եվրոպական ժամանակակից ճարտարապետական լուծումներով: Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի մեծ ազգային նախագծի՝ Երևանի կառուցման ու դրա գլխավոր իրականացնողի՝ ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի մեծ աշխատանքի մասին է Newmag-ի նոր գիրքը:
Գրիգոր Հասրաթյանի օրոք փոխքաղաքապետ Արամ Արամյանի որդու՝ Արա Արամյանի խոսքով, Դարբինյանը գործերը բացառիկ են անգամ այսօր. «Թե՛ Սայաթ-Նովայի, թե՛ Աբովյանի լուծումները շատ արդիական են թվում։ Մոսկվան Սաբյանինը սկսեց վերակառուցել։ Միջազգային մասնագետներ եկան։ Հիմքում այն է, ինչ 1960-ականներին արել են էդ ճարտարապետները…Նեղ փողոցներ, լայն մայթեր, փոքր ճարտարապետական ձևեր»։
Ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանն իր ստեղծագործական ուղին սկսել է ցայտաղբյուրով ու կարիերան ավարտել Երևանը գեղեցկացնող Մեծ շատրվանով: Ֆենիքս Դարբինյանի մյուս հայտնի աշխատանքը 50 տարի առաջ Երևանի սրտում կառուցված բարձրահարկ «Անի» հյուրանոցն է, վերջինը՝ Մետրոպոլիտենի վարչության շենքը։ Ֆենիքս Դարբինյանի մահից հետո պրոֆեսոր Կարեն Բալյանը գրեց «Քաղաքին ուրախություն պարգևած ճարտարապետը» վերնագրով հոդվածը: Այն Վարպետի վերջին խոշոր ստեղծագործության՝ Խանջյան փողոցի պուրակի Մեծ գեղարվեստական շատրվանի մասին էր՝ հիշում է Կարեն Բալյանը. «Այս ամենը ոչնչացվել է ինչ կա գրքում, ոչ նախագծերը, կառույցները։ Ոչ օղակաձեվը, ոչ մետրոյի հանգույցը։ Որը գոյություն չունի այսօր։ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը երկու ուղղություն ունի»:
Հասրաթյան մատենաշարն ամեն տարի հրատարակելու է 20-րդ դարի հայկական գեղանկարչությանը կամ ճարտարապետությանը նվիրված մեկ կոնցեպտուալ աշխատություն: Հայկական մոդեռնիստական ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանին նվիրված մենագրությունն առաջինն է՝ ներկայացնում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հրաչ Քեշիշյանը. «Մենք կարողացել ենք ցույց տալ մեր առաջին պրոդուկտը։ Շնորհակալ եմ Նյումեգին, որ ստեղծվեց այս գիրքը Կարեն Բալյանի հեղինակությամբ։ Սա արժեքավոր, դասագիրք, գուցե վերարժևորելու առիթ, ճարտարապետական ժառանգության կորչող կորցրած արժեքների մասինք»
Ֆենիքս Դարբինյանի շատ կառույցներ չեն պահպանվել, բայց նրա ձեռագիրը կարելի է տեսնել Երևանում՝ ամենուր: 1950-ականների սկզբին Երևանի ծայրամաս համարվող Կիևյանը նրա շնորհիվ մի քանի տարում դարձավ կենտրոնական փողոց։ Նրա չկրկնվող ձեռագիրը կարելի է տեսնել նաև 70 տարի առաջ կառուցված Փակ շուկայի ֆասադին։
1960-ականների Երևանը քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի ու ճարտարապետ Ֆենիքս Դարբինյանի շնորհիվ դարձավ մոդեռնիստական, ուր ուղեկցում էին եվրոպացի զբոսաշրջիկներին՝ հպարտանալու խորհրդային միության ամենաժամանակակից լուծումներով աչքի ընկնող քաղաքով: