17.02.2021

Շուտով Ռուզան Պետրոսյանը կներկայացնի իր «Waiting for the…» խորագրով աշխատանքը (լուսանկարներ)

2020-ին Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը հայտարարել էր «Առերեսում» դրամաշնորհային ծրագիրը: Երեք հաղթողների աշխատանքներն արդեն պատրաստ են: Ծրագրի պահանջն էր վիզուալ արվեստի ոլորտում ստեղծել գործեր , Ռուզան Պետրոսյանը ներկայացրել էր «Waiting for the…» խորագրով աշխատանքի գաղափար: Դրամաշնորհային մրցույթի շրջանակում նա պետք է ներկայացնի արվեստագետների ու նրանց խնդիրները:

 

 

Ինչ մարտահրավերների դեմ է պայքարում արվեստագետը, արդյոք հայ և արտասահմանցի ստեղծագործողներն ունեն միևնույն խնդիրները, որոնք են դրանց հաղթահարման ուղիները և ստեղծագործական առողջ միջավայր ստեղծելու իրենց բանաձևը՝ այս հարցերի շուրջ Ռուզան Պետրոսյանը զրուցել է տարբեր արվեստագետների հետ: Սակայն կորոնավիրուսի պատճառով պլանները մի քիչ փոխվեցին. «Waiting for the…նախագծի շրջանակում պետք է շրջեի աշխարհով, ծանոթանայի արվեստագետների հետ: Սակայն նրանց հետ իմ զրույցը կազմակերպեցի օնլայն հարթակում: Կան օտարերկրացի արվեստագետներ, որոնց հետ զրուցել եմ Հայաստանում»:

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, գնահատել արվեստագետների ստեղծագործական ներուժը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը: Մասնագիտությամբ լրագրող Ռուզանի համար այս ձևաչափը հոգեհարազատ է՝ սա պարզապես զրույց չէ՝ սա զրույց է վիդեոարտ եղանակով: Ձայն, կադր, լուսանկար, տեսանյութ՝ ձևն ու բովանդակությունը պետք է չզիջեն միմյանց. «Սովորաբար իրենց արվեստի միջոցով ներկայացնում են տարբեր հարցեր, բայց ոչ իրենց խնդիրները: Այստեղ արվեստագետները հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դաշտի խնդիրները, խոսել այն մարտահրավերների մասին, որոնց դեմ պայքարում են»:

Ռուզանին ոգեշնչել է Լեոնարդ Կոենի հայտնի «Waiting for the Miracle…» երգը: Շուտով նրա աշխատանքը պատրաստ կլինի