07.01.2021

Պատմահոր ծննդավայրի փնտրտուքը. Բացառիկ փաստեր Մորուս Հասրաթյանի պեղումներից(տեսանյութ)

Մորուս Հասրաթյանի բացառիկ պեղումների շարքին է պատկանում ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր Մովսես Խորենացու ծննդավայրի վերաբերյալ ապացույցներ։ Նա հավաստիացնում էր, որ պատմահոր ծննդավայրը Սյունիքն է, Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմության» մեջ։ Ըստ նրա, ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ծննդավայրի մասին երկու վարկած կա՝ մեկը՝Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղը, մյուսը՝ Սյունիքի Հաբադ գավառի Խորեա(ն) գյուղը։ Մորուս Հասրաթյանի պատմագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատմիչի հայրենիքը Սյունիքն է։

Այս անձավներում կոռնիձորցիների հպարտությունը հասնում է ժայռի գագաթին: Հիմք ընդունելով հեղինակավոր պատմաբանի ուսումնասիրությունները, կրկնում են, որ սա է Խորենացու ծննդավայրը: Այն ժամանակ Խորեա գյուղ էր, հիմա` Կոռնիձոր: Արկադի Խաչատրյանի խոսքով, Հասրաթյանի վարկածն է մոտ իրականությանը։

«Այս քարանձավը պահում է հազարամյակների պատմություն։ Ուրիշ տեղ Խորեա ձոր կա՞, Էստեղ կա, Գրի ձոր կա՞, Էստեղ կա»:

Մորուս Հասրաթյանը ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում է, թե ինչու է կարծում, որ պատմահայրը Սյունիքից է, ոչ թե Տարոնից:

«Այո, այո, Իր հռչակավոր Պատմությունը այս ջրից ու հողից է ծնունդ ատցել…»

Կոռնիձորցիներն արտահայտվում են պատմաբանի խոսքով` եթե Խորենացին ծնվել է Տարոնում, ինչու էր լավ ծանոթ Սյունիքի տարածքներին, ինչպես կարող էր ծնվել Տարոնում, բայց սկզբնական կրթություն ստանալ Սյունիքում` Մաշտոցը Տարոնում էլ էր դպրոցներ հիմնել, և վերջապես, ընկերոջ` Մովսեսի հետ Սյունիքի քարանձավներում լինելու մասին հիշտակում է նաև Փարպեցին. «Սա քնելու տեղ է, սա էլ պահարանի պես…Խելոք մարդուն գրչով ենք պատասխանել, բարբարոսներին` սրով»։

Որն է Խորենացու ծննդավայրը` իր այս վերլուծական հոդվածը Մորուս Հասրաթյանն ավարտում է այսպես. նրա ծնդավայրը, որտեղ էլ լինի, ընդունելի է, իսկ նրա սյունեցի լինելը պատիվ է բերում ոչ միայն Սյունիքին, այլև իրեն` անմահ Խորենացուն: