02.03.2021

Տեղի ունեցավ Սոթքի ոսկու հանքին ու Վարդենիս-Սոթք տարածաշրջանին նվիրված աշխատաժողով (տեսանյութ)

Ինչպե՞ս հայերին հաջողվեց Խորհրդային Հայաստանի կազմի մեջ պահել Գեղարքունիքի մարզը, ինչո՞ւ էին ադրբեջանցիները ցանկանում Սևանի տարածքը և ինչ պատահեց ի վերջո: Պատմական հարցադրումների համար պատասխաններ են փնտրել ու գտել հնագետներ Արսեն Բոբոխյանն ու Ավետիս Գրիգորյանը: Նրանք ուսումնասիրում են 1919 թվականի «Զոդ» օպերացիան: Պատմության մեջ այն հայտնի է միայն մասնագիտական նեղ շրջանակներում: Այս օպերացիայի հետազոտությունն իրականություն է դարձել Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի շնորհիվ, երբ Մինասյան կենտրոնը 2019 թվականին հայտարարեց պատմագիտական հետազոտությունների իրականացման դրամաշնորհային մրցույթը։ «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի հաղթողների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով:

Մեկ տարի առաջ էին պլանավորել Սոթքի ոսկու հանքին ու Վարդենիս-Սոթք տարածաշրջանին նվիրված աշխատաժողով անել: Այսօր հնագետներն ու պատմաբանները ներկայացնում են 1918-19 թվականներին հայտնի Զոդ օպերացիայի մանրամասները, երբ առաջին հանրապետության բանակի, ներքին զորքերի ու արտգործնախարարության միջոցով հաջող ավարտ ունեցավ Զոդ օպերացիան:

Զեկույցի համահեղինակ Ավետիս Գրիգորյանի խոսքով, օպերացիան անթերի էր. «Օպերաիան իրականացրեցին գեներալ Սիլիկյանի, Գաբիել Բեկ-Փիրումյանի նախագծով։ Անթերի օպերացիա էր, որի շնորհիվ հնարավոր եղավ լռեցնել ապստամբություն բարձրացրած Վարդենիսի տարածաշրջանի մահմեդականներին, որոնք փորձում էին անջատվել Վարդենիսից, ՀՀ-ից և միանալ նորանկախ Ադրբեջանին»:

Ամեն ինչ նախապատրաստվել էր մեկ տարի առաջ, երբ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազտողների թիմը Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի դրամաշնորհով սկսեց Սոթքի պատմական ու հնագիտական հետազոտությունը: Ծրագրի հաղթող, Պատմական գիտությունների թեկնածԱրսեն Բոբոխյանը օպերացիա փորձում է տալ մասնագիտական գնահատական. «Խնդրի վեըաբերյալ տալ մասնագիտական կարծիք, այսօրվա վիճակը հասկանալու համար, որը բավականին նուըբ խնդիր է, որպես հնագետ, պատմաբան, մեր օգտին է լուծվում»:

Արսեն Բոբոխյանը Սոթքում ուսումնասիրությունները սկսել էր դեռ տասը տարի առաջ: Այս աշխատաժողովին ներկայացնում է ոչ միայն դրանք, այլ նաև Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի դրամաշնորհով արված վերջին հետազոտությունները՝ Զոդի հետազոտությունները բրոզնե դարից, մինչև նորագույն շրջան: ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի տնօերն Պավել Ավետիսյանը նկատում է՝ օպերացիան հնագիտական տեսանկյունից ունի բացառիկ աղբյուրագիտական հենք. «Անկախ ամեն ինչից, կամա թե ակամա ցույց են տալու այս խնդիրները, պատկերները, անքակտելի մասն են։ Լրացնում ենք աղբյուրագիտական հենքը, հետևություն ու եզրակացություն ենք անում»:

Պատմաբանների ու հնագետների խնդիրը քաղաքական չէ, բայց նրանց ձեռք բերած ապացույցները, փաստերը կարող են օգնել նաև Վարդենիս-Սոթք տարածաշրջանի ու Սոթքի հանքավայրի պատկանելության քաղաքական հարցերին պատասխանելու համար: