«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի«Առերեսում» թեմայով դրամաշնորհային երկրորդ մրցույթում հաղթող են ճանաչվել հետևալ նախագծերը՝
- Սոնա Մանուկյան. «Love is» (համադրող՝ Աննա Գարգարյան)
- Շահանե Շահբազյան. «Ինքս ինձ հետ՝ առերեսված» ( համադրող՝ Լիլիթ Ալեքսանյան)
- Էդիկ Պողոսյան. «Ուրբան պոեզիա»
- Ռուզան Պետրոսյան. «Waiting for the…»
Ժյուրին ստացել է 21 հայտադիմում Երևանից և մարզերից: Հասրաթյան-Մինասյանը հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, խթանել արվեստագետների ստեղծագործական ներուժը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը:
Շնորհավորում ենք հաղթող նախագծերի հեղինակներին, իսկ մասնակից արվեստագետներին հայտնում ենք մեր շնորհակալությունը և հորդորում` մասնակցել հիմնադրամի հաջորդ մրցույթներին։
Դրամաշնորհային ծրագրի ժյուրիի անդամներ՝
- Արմինե Անտիկյան, «Անտիկյան» պատկերասրահի հիմնադիր-տնօրեն, Հայաստան,
- Արևիկ Արևշատյան, արվեստագետ, անկախ համադրող, Հայաստան,
- Իրիս Մյուլլեր-Վեստերման, Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան, Շվեդիա։