04.09.2020

1919 թվականի Զոդօպերացիան՝ պատմական հարցադրումներ, հնագիտական ապացույցներ (տեսանյութ)

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի Մինասյան կենտրոնը 2019 թվականին հայտարարել էր պատմագիտական հետազոտությունների իրականացման դրամաշնորհային մրցույթ։ «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» ծրագրի հաղթողներից է պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Բոբոխյանը: Նա հետազոտում է 1919 թվականի տեղի ունեցած «Զոդ» օպերացիան և հայ-ադրբեջանական բախումները այդ տարիներին:

Ինչպե՞ս հայերին հաջողվեց Խորհրդային Հայաստանի կազմի մեջ պահել Գեղարքունիքի մարզը, ինչո՞ւ էին ադրբեջանցիները ցանկանում Սևանի տարածքը և ինչ պատահեց ի վերջո: Պատմական հարցադրումների համար պատասխաններ են փնտրում հայ հնագետները: Նրանք ուսումնասիրում են 1919 թվականի «Զոդ» օպերացիան: Պատմության մեջ այն հայտնի է միայն մասնագիտական նեղ շրջանակներում:

«Զոդ» օպերացիան կարծես հատուկ մշակված գործողությունների ընթացակարգ լինի Սևանի ավազանի նկատմամբ , որովհետև հետագա իրադարձությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ եթե ուշ լիներ, հետագայում կարող էր արդյունքը շատ վատ լիներ: Գեղարքունիկի այդ հատվածը միգուցե չընդգրվեր Խորհդրդային Հայաստանի կազմում»,-իր հետազոտության մասին պատմում է գիտնականը:

Հայ-ադրբեջանական բախումների վայրերում իրականացվել են հնագիտական աշխատանքներ: Այդպիսի հետազոտությունն առաջին անգամ է և պարունակում է բացառիկ տեղեկություն: Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ «Զոդ» օպերացիան առաջին հերթին կարգապահական գործողություն էր:

«Խոսքը 1919-ը թվականի փետրվարի 20-ի գիշեր ը տեղի ունեցած սպանությունների մասին է, երբ թուրքերը, ովքեր իրենց տներում հյուրընկալել էին հայ զինվորակներին խաղաղ ճանապարհով բանակցելու համար, դավադրաբար սպանում են նրանց գիշերը, որոնց մեջ էին սիլիկյան եղբայրները, և նրանց ոսկսորները այնտեղ են ամփոփված: Սրանք միայն նախանական հայտնաբերումներն են»,-ասում է Արսեն Բոխյանը:

Հնագիտական ուսումնասիրությունների ծավալն ընդգրկում է Սոթքի շրջանը, Վարդենիսը, Սոթքի ոսկու հանքերն ու քարվաճառը: Սոթք-1 բնակավայրի պեղումը ցույց է տվել, որ վաղ միջնադարյան հուշարձանի վերին շերտերում կան թաղված մարդիկ: Պեղման ընթացքում հնագետները պարզել են, որ այդ բլուրը 20-րդ դարում եղել է մի խումբ հայ զինվորականների գերեզմանատունը: Նրանք զոհվել էին զոդյան դավադրության ժամանակ:

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի օժանդակությամբ այս աշխատությունը լայն հասարակության համար հասանելի կլինի 2021-ի մարտին։ Չնայած համավարակով պայմանավորված սահմափանակումներին, հետազոտության ժամանակացույցը չի փոխվել և նախատեսված ժամկետին աշխատանքը կներկայացվի լայն հանրությանը։