Հայտնի են «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի 2-րդ դրամաշնորհային ծրագրի հաղթողները

Aug 30

«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի«Առերեսում» թեմայով դրամաշնորհային երկրորդ մրցույթում  հաղթող են ճանաչվել  հետևալ նախագծերը՝

 

  1. Սոնա Մանուկյան. «Love is»  (համադրող՝ Աննա Գարգարյան)
  2. Շահանե Շահբազյան. «Ինքս ինձ հետ՝ առերեսված» ( համադրող՝ Լիլիթ Ալեքսանյան)
  3. Էդիկ Պողոսյան. «Ուրբան պոեզիա»
  4. Ռուզան Պետրոսյան. «Waiting for the…»

 

Ժյուրին ստացել է 21 հայտադիմում Երևանից  և մարզերից: Հասրաթյան-Մինասյանը հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել արվեստի նոր գործերի ստեղծմանը, խթանել արվեստագետների ստեղծագործական ներուժը, նպաստել Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացմանը:

 

Շնորհավորում ենք հաղթող նախագծերի հեղինակներին, իսկ մասնակից  արվեստագետներին հայտնում ենք մեր շնորհակալությունը և հորդորում`  մասնակցել հիմնադրամի հաջորդ մրցույթներին։

 

Դրամաշնորհային ծրագրի ժյուրիի անդամներ՝

 

  • Արմինե Անտիկյան, «Անտիկյան» պատկերասրահի հիմնադիր-տնօրեն, Հայաստան,
  • Արևիկ Արևշատյան, արվեստագետ, անկախ համադրող, Հայաստան,
  • Իրիս Մյուլլեր-Վեստերման, Մալմյոյի ժամանակակից արվեստի թանգարան, Շվեդիա։