15.03.2021

Պատրաստ է Ռուզան Պետրոսյանի «Waiting for the …» աշխատանքը (տեսանյութ)

Մինչև Ռուզան Պետրոսյանը կհայտնվեր արվեստի աշխարհ, լրագրող էր։ Ֆրանսիայում երկրորդ մասնագիտություն ստացավ, կատարելագործվեց ու սկսեց ճանապարհորդել, աշխարհով մեկ փնտրել վառ դեմքեր ու պատմել նրանց մասին վիդեոինստալիացիայի լեզվով. «Երբ լրագրող էի, այդ ժամանակ լուսաբանում էի մշակութ , արվեստի ոլորտից շատ դեմքերի էի սիրում լուսաբանել: Հիմա էլ աշխարհով մեկ փնտրում եմ հետաքրքիր արվեստագետների»:

Արվեստագետընախապատրաստվում է հարցազրույցի։ Հենց այսպես ամեն անգամ բացում է վրանը, կարգի բերում տաղավարը ու սպասում իր հյուրին։ Եթե զրուցակիցն արտերկրից է, ապա ինքն է միայն հայտնվում վրանում, իսկ արվեստագետի հետ կապ հաստատում՝ զումով.«Եթե համավարակը չլիներ, պետք է գնայի իրենց երկրներ ու հենց այդտեղ էլ անեի զրույցը, բայց արեցի զումով: Նրանցից ոչ ոքին չեմ ճանաչել, ծանոթացել եմ հենց զրույցի ընթացքում. հենց այդպես էլ ներկայացրել էի հիմնադրամի նախագծում»:

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Առերեսում» ծրագրի համար ներկայացրած աշխատանքն է։ Հիմնադրամը դրամաշնորհային այս ծրագրով աջակցում է երիտասարդ արվեստագետներին՝ նպաստելով ժամանակակից արվեստի զարգացմանն ու նոր գործերի ստեղծմանը. «Սա Հայաստանում առաջին դրամաշնորհային ծրագիրն է, որտեղ ճանաչվել եմ հաղթող: Երբեք չեմ դիմել մեր երկրում նման ծրագրերի»:

Ձայն, կարդը ու տեքստ համադրությամբ Ռուզան Պետրոսյանը ստացել է «Waiting for the …» աշխատանքը։ ԼեոնարդԿոենն իր հայտնի «Waiting for the Miracle…» երգով դարձավ Ռուզան Պետրոսյանի ոգեշնչման աղբյուրը: Ռուզան Պետրոսյանի վրանում հայնված արվեստագետները բնակվում են տարբեր երկրներում, արվեեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ են, թեման մեկն է՝ ինչ խնդիր ունի այսօր ստեղծագործող մարդը ու արդյոք, օրինակ, հայ ու ֆրանսիացի արվեստագետները պայքարում են նույն մարտահրավերներիդեմ. «Գրեթե նույն խնդիրներն ունեն բոլորը՝ գումար, սեփական արվեստանոց, ցուցադրությունների պակաս»:

Բոլոր արվեստագետների ցանկությունները Ռուզանը գրում է վրանին, որ երկրում էլ շրջագայի, իր հետ վերցնի աշխարհի արվեստագետների երազանքներն ու ցանկությունները։