29.03.2021

«Ճգնաժամ /Crisis» դրամաշնորհային մրցույթի «Լուսինը ընկած երկնքից» գործը պատրաստ է (տեսանյութ)

Ռիթմը, ձայնն ու գույնը մեկտեղվել են մեկ աշխատանքում, որ ցույց տան կյանքի երանգները ու պատկերեն ճգնաժամն ինչպես որ է: Վիդեոարտի հեղինակը Գրիգոր Մուրադյանն է: Նա Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Ճգնաժամ /Crisis» դրամաշնորհային մրցույթի դափնեկիրներից է: «Լուսինը ընկած երկնքից» կոչվող աշխատանքն արդեն պատրաստ է:

Երիտասարդ արվեստագետն աշխատանքի միջոցով ցույց է տալիս մարմնի և ջրի, օդի և խոսքի, մակերեսի և հարվածից առաջացող ֆակտուրայի փոխհարաբերությունը: Գրիգոր Մուրադյանը հաղթել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի «Ճգնաժամ /Crisis» դրամաշնորհային մրցույթում ու անցել գործի. «Հիմնադրամի նախագծից հետո ինձ մոտ սկսվեց ստեղծագործական բուռն շրջան. ցուցահանդեսներ, նոր աշխատանքներ»:

Նրա՝ «Լուսինը ընկած երկնքից» աշխատանքը բազմաէկրան վիդեոինստալացիա է, որտեղ և ներկայացված է հանրային կյանքում քաղաքական ներկայության և փիլիսոփայական ընկալման զուգորդությունը։ Աշխատանքը նախատեսված է ցուցահանդեսների համար, որտեղ միաժամանակ երեք էկրաններում կհայտնվի իր գործը : Միօրինակությունն ու շարժումը հնարավոր է համադրել՝ Գրիգորն իր աշխատանքով է ցույց տվել, միայն թե շարժումը բավարար չէ ճգնաժամից խուսափելու համար: