12.04.2021

«Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» պատմագիտական հետազոտությունների իրականացման մրցույթի հաղթողներին շնորհվել է պատվոգրեր

«Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» հետազոտությունների իրականացման ծրագիրը հայտարարվում է արդեն երկրորդ անգամ։ Մրցույթի նպատակն է ֆինանսավորել հետազոտություններ, որոնք կվերաիմաստավորեն 20-րդ դարի հայոց պատմությունը։ Պատմաբաններից, սոցիոլոգներից, հնագետներից կազմված աշխատանքային խմբերն ու անհատ գիտնականներն ուսումնասիրել են մինչև այս չբարձրաձայնված, քիչ ուսումնասիրված թեմաներ: Հիմնադրամում 2-րդ ծրագրի հաղթողներին շնորհվել են դիպլոմներ և հավաստագրեր: Հիմնադրամում եմ հավաքվել նախորդ ու այս տարվա հաղթողները:

«Վերաիմաստավորելով 20-րդ դարի Հայոց պատմությունը» պատմագիտական հետազոտությունների 2-րդ մրցույթին 40 հայտերից ընտրվել են երեքը:

Թեմաներից մեկը պրոֆեսոր Աշոտ Հայրունու՝ Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության սխալներն ու թերացումներն են: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը թեման ուսումնասիրել է ոչ միայն պատմական տեսանկյունից, զուգահեռներն այսօրվա արտաքին քաղաքականության հետ նույնպես շատ են. «Հիմա երբ տեսնում ես այն, ինչ հիմա է կատարվում, բազմաթիվ նմանություն ու զուգահեռներ կարող ես գտնել։ Այդ իսկ պատճառով Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության ճգրիտ լուսաբանումը կօգնի նույն սխալները չկըկնել»:

Երկրորդ հաղթողն իրանագետ Վարդան Ոսկանյանի թիմի ներկայացրած հետազոտությունն է: Նրանք կանդրադառնան 1918-1920 թվականներին հայոց ռազմաքաղաքական ներկայությանը Ադրբեջանում. «Հայկական ներկայությունը ադրբեջանական իրականության վրա կարևոր ազդեղություն է ունեցել։ Ադրբեջանական կեցծարար պատմագրությունը և քարոզչական զեղծարարություններն առնչվում են այս խնդրին։ Փորձ է կատարվում հայկական ուժերին վերագրել անմարդկային գործողությունները, որոնք տեղի չեն ունեցել։ Ընդ որում, զեղծարարությունն ամենապրիմիտիվ հնարքներով է արվում»:

Վարդան Ոսկանյանն ու իր թիմը հարցն ուսումնասիրելու են հատկապես ժամանակակից ադրբեջանական շինծու քարոզչական պատմագրության դեմ ակադեմիական ու իրական փաստերը ներկայացնելով: Երրորդ հաղթողն ու երրորդ թեման ներկայացրել է պատմաբան Ավագ Հարությունյանը: Նման մրցույթի մասնակցում է առաջին անգամ: Ալեքսանդր Մյասնիկյանի քաղաքական գործունեությունն ուսումնասիրել է երկար տարիներ: Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի դրամաշնորհային մրցույթի թեման ևս էպոխալ քաղաքական-պետական գործիչի մասին է. «Խորհրդային Հայաստանի հիմնադիրն է։ Զրոյից մշակույթ, գիտություն, բուհական համակարգ է ստեղծել, որն էլ դարձել է հիմք նոր հանրապետության համար։ Մյասնիկյանի նման գործիչների կարիք ունի»:

Մինասյան կենտրոնի նախորդ տարվա պատմագիտական դրամաշնորհի հաղթողներից է արևեալագետ Ռուբեն Մելքոնյանը: Շուտով լույս կտեսնի 1920-30-ական ու 70-80-ական թվականներին թուրքիայից հայերի՝ խորհրդային հայաստան վերադարձի մասին աշխատությունը. «Թուրքիան խիստ զգայուն է վերաբերվել տեղափոխմանը, քանի որ ասոցացվում էր հողային պահանջների հետ։ Թուրքիայից պահանջում է Կարսի ու Աղդամի վերաբնակեցման համար։ Կրկնակի հալածանքի են ենթարկվել»:

Հիմնադրամի դրամաշնորհային չափորոշիչները բարդ են ու բազմաշերտ: Գիտնականները, պատմաբանները պետք է ոչ միայն վերակենդանացնեն պատմագրության նկատմամբ հետարքրությունը, բացահայտեն ու ներկայացնեն 20-րդ դարի անկյունաքարային հայտնի ու անհայտ էջերը, այլ նաև պատմությունը ներկայացնեն նոր, ավելի ճշգրիտ լույսի ներքո՝ ժամանակակաից քաղաքական ու պատմական խնդիրներին՝ լուծումներ առաջարկելու համար: